«Дом-2» աստղը բանտից դուրս է եկել

16:38   5 մարտի, 2015

«Дом-2» աստղ, խարդախության համար դատապարտված Անաստասիա Դաշկոն նախատեսված ժամկետից շուտ ազատ է արձակվել բանտից։

«Дни»-ն տեղեկացրել է, որ աղջիկն առանձնացել է իր վարքագծով, չի խախտել բանտային ռեժիմը, հարսանեկան զգեստների հավաքածու է ցուցադրել քրեակատարողական հիմնարկում։ Արդյունքում, 1.5 տարի հետո աղջիկը ժամկետից շուտ դուրս է եկել բանտից։

Հիշեցնենք, որ 2013թ-ին Անաստասիան ներկայացել է որպես ձեռնարկատեր եւ մոտ 1 միլիոն ռուբլի շորթել հաճախորդներից, որը նա ծախսել է շոփինգի եւ արտերկրում հանգստանալու վրա։ 2013թ-ի օգոստոսի 7-ին Չելյաբինսկի դատարանը հեռուստաաստղին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ եւ դատապարտել երեք տարի ազատազրկման։



© NEWS.am STYLE