Բեն Քինգսլին եւ Ռայան Գոսլինգը՝ «Self/less» ֆիլմի թրեյլերում

17:46   5 մարտի, 2015

Ռեժիսոր Թարսեմ Սինգհի նոր «Self/less» ֆիլմում հայտնվել են Բեն Քինգսլին, Ռայան Գոսլինգը, Մեթյու Գուդը, Միշել Դոկերին եւ Վիկտոր Գարբերը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է ապրիլի 23-ին։

Բացի դերասանական կազմից, պակաս գրավիչ չէ նաեւ ֆիլմի սյուժեն։ Տարեց հասակում մահվան շեմին է հարուստ գործարար Քինգսլին։ Քանի որ նա ամեն ինչ ունի, որոշում է իմպլանտացիայի վիրահատության միջոցով երիտասարդ մարմին  ձեռք բերել։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, քանի որ որոշ ժամանակ անց գաղտնի ծառայությունները տեղեկանում են այս մասին եւ սկսում հետապնդել նրան։



© NEWS.am STYLE