Շերոն Օսբորն vs Քիմ Քարդաշյան. «Քիմի դուստրը նրա աքսեսուարն է դարձել»

18:21   5 մարտի, 2015

Օզի Օսբորնի կինը՝ Շերոն Օսբորնը, քննադատել է Քիմ Քարդաշյանին։

Closer Magazine-ին տված հարցազրույցի ժամանակ Շերոնը հայտարարել է, որ 34-ամյա աստղը օգատգործում է իր դստերը որպես աքսեսուար։ Նրան նաեւ դուր չի գալիս այն հանգամանքը, որ Քիմը բնական մորթուց մուշտակներ է հագցնում իր դստերը։

«Քիմն օգատգործում է դստերը որպես աքսեսուար։ Ինձ մոտ սրտախառնոց է առաջանում, երբ նրա դստերը բնական մորթուց կարված մուշտակով եմ տեսնում։ Նրա աղջիկը չպետք է նորաձեւության հայտնի տների նման սարսափելի զգեստներ հագնի»,- հայտարարել է Շերոնը։

62-ամյա հաղորդավարը հույս է հայտնել, որ կենդանիների իրավունքների պաշտպանության համար պայքարող PETA կազմակերպությունը կարող է կանխել եւ ազդել ռեալիթի շոուի աստղի վրա։

«Քիմը կուռք է երիտասարդ աղջիկների համար, իսկ դա մեծ պատասխանատվություն է»,- կարծում է Օսբորնը։



© NEWS.am STYLE