Ինչպես աչքերն ավելի մեծ ու արտահայտիչ դարձնել

20:12   13 մարտի, 2015

Աչքերն ավելի մեծ ու արտահայտիչ դարձնելը դիմահարդարման գաղտնիքներից մեկն է։ Շատ կանանց համար մեծ եւ գրավիչ աչքերը նրանց գեղեցկության կարեւոր գրավականներից մեկն է։ Այս հոդվածում առաջարկելու ենք մեթոդներ, թե ինչպես կարող են փոքր աչքեր ունեցող կանայք կոսմետիկ միջոցների շնորհիվ ավելի արտահայտիչ դարձնել իրենց հոգու հայելիները։

Առաջին հերթին կոպերը չպետք է ուռացնել եւ նախընտրել է, որ աչքերի ներքեւի հատվածում այտուցներ եւ կապտուկներ չլինեն։ Շպարվելիս սկզբում պետք է քսել կոնսիլերը, որը հիանալիորեն ծածկում է մաշկի բոլոր փոքրիկ թերությունները։

Կոնսիլերի օգատգործումից հետո հարկավոր է քսել տոնային հիմքը եւ միայն այս բոլոր գործողությունները կատարելուց հետո կարելի է  արդեն օգտագործել ստվերաներկերը։ Հիշեք, որքան քիչ մուգ երանգներ ունեցող ստվերաներկ քսեք, այնքան ավելի վառ ու գրավիչ տեսք կունենան աչքերը. սակայն տեսողական առումով դրանք չեն մեծանա։ Իսկ բաց գունավորում ունեցող ստվերաներկերը մեծացնում են աչքի ծավալը, սակայն արտահայտիչ չեն դարձնում դրանք։ Ուստի, պետք է հետեւել «ոսկե միջինի» կանոնին։ Այն հատվածները, որոնք դուք ցանկանում եք ծածկել, կարելի է ներկել մուգ, իսկ նրանք, որոնք կարելի է ցուցադրել՝ ավելի բաց երանգների ստվերաներկերով։  

Եթե փոքր աչքեր ունեք, ապա մեկընդմիշտ պետք է մոռանալ առավոտյան ժամերին սադափե երանգների մասին, քանի որ այս գույնն ավելի է «փոքրացնում» աչքը։ Իսկ երեկոյան ժամերին սադափե երանգները շատ տեղին են եւ ճիշտ օգտագործված։

Աչքերն ավելի մեծ եւ արտահայտիչ դարձնելու համար կարելի է նաեւ կիրառել «smoky eyes» տարբերակը։ Սակայն շատ կարեւոր է տիրապետել այս տեսակ դիմահարդարման տեխնիկային եւ ճիշտ ձեւով «մոխրապատել» աչքերը։ Ավելի բաց երանգներով պետք է ծածկել կոպի վերին մասը, իսկ մուգ երանգներով՝ թարթիչների հատվածը։

 

Աղբյուրը՝ Theyou.ru



© NEWS.am STYLE