Լեոնարդո դի Կապրիո եւ Ռիհանա. ժամանակավո՞ր սիրավեպ

13:34   6 մարտի, 2015

Լեոնարդո դի Կապրիոյի եւ Ռիհանայի սիրավեպը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։

Ոմն մեկը Just Jared-ին հայտնել է, որ 40-ամյա Լեոն եւ 27-ամյա Ռիհանան ընկերություն չեն անում։ Սակայն նշենք, որ աստղերը դեռեւս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

«Լեոն միայնակ է, նա ընկերուհի չունի։ Դերասանի սիրտն ազատ է։ Այժմ նա զբաղված է «The Revenant» ֆիլմի նկարահանումներով։ Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2016թ-ին»,-ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ռիհանան նշում էր ծննդյան 27-րդ տարեդարձը։ Երգչուհին շքեղ երեկույթ էր կազմակերպել իր ծննդյան առթիվ։ Եվ ինչ եք կարծում, ո՞վ էր այնտեղ ներկա. ճիշտ է, Լեոնարդո Դի Կապրիոն։ Զույգի սիրավեպի մասին արդեն երեք ամիս է լուրեր էին պտտվում։



© NEWS.am STYLE