Հարիսոն Ֆորդի վիճակը կայուն է

08:45   6 մարտի, 2015

Թեթեւշարժիչային օդանավի վթարից տուժած 73-ամյա հայտնի դերասան Հարիսոն Ֆորդի վիճակը կայուն է, գրում է TMZ-ը:

«Նա կայուն վիճակում տեղափոխվել է հիվանդանոց», - հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքից:


Ֆորդը, որը թռչելու ավելի քան 20 տարվա փորձ ունի, վթարային վայրէջք է կատարել Լոս Անջելեսի մոտ գտնվող գոլֆի դաշտում:

Ըստ ականատեսների՝ դերասանը լրջորեն վնասվել էր, մասնավորապես ստացել էր գլխի խոր վերքեր եւ արյունահոսում էր:




© NEWS.am STYLE