ԱՄՆ-ի «ամենահմայիչ հանցագործը» բանտից հետո մոդելային բիզնեսով է զբաղվելու

12:38   6 մարտի, 2015

ԱՄՆ-ի «ամենահմայիչ հանցագործը»՝  Ջերեմի Միքսը, լրջորեն մտածում է մոդելի եւ դերասանի կարիերա սկսելու մասին։ Հենց այս գործով է նա զբաղվելու բանտից ազատ արձակվելուց հետո, հայտնել է US Magazine-ը։

Նշենք, որ 2014թ-ի հունիսի 19-ին Քալիֆորնիայի Սթոկթոն քաղաքի ոստիկանությունը սոցցանցերից մեկում տեղադրել էր հանցագործ Միքսի լուսանկարը, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում։ Բոլորը աղջիկները հիացած էին նրա հմայքով։ Միքսը ձերբակալվել էր ապօրինի զինամթերքի եւ հրազենի պահելու պատճառով։ Արդյունքում նրան 27 ամսվա ազատազրկման էին ենթարկել, սակայն լուրեր են տարածվել, որ նա բանտից դուրս կգա 2015թ-ի նոյեմբերին։

Միքսն արդեն իր գործակալն ունի՝ Ջիմ Ջորդանը White Cross Management մոդելային գործակալությունից։ Ջորդանը կարծում է, որ Միքսը «լայն հնարավորություններ» ունի, պարզապես պետք է սպասել բանտից ազատվելուն։

Միքսը նշել է, որ հայտնի լինելը բավականին հաճելի է իր համար.

«Այս ամենի շնորհիվ ես կարող եմ փոխել իմ կյանքը եւ ապահովել ընտանիքիս անհրաժեշտ ամեն ինչով։ Երբեք չէի մտածի, որ ինչ-որ մեկը կգնահատի իմ արտաքին տեսքը։ Շնորհակալ եմ։ Ես շարունակում եմ հետեւել ինձ. ճիշտ սնվում եմ, մարզվում, վարժություններ եմ անում։ Ինձ սատարում են իմ ընտանիքս, ընկերներս եւ երկրպագուները, ովքեր ամեն ամիս նամակներ են գրում ինձ։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»։



© NEWS.am STYLE