Ռուսական աստղերի երեխաների շքեղ ավտոմեքենաները

13:04   6 մարտի, 2015

Ռուսական աստղերի երեխաները միայն թանկարժեք ավտոմեքենաներ են նախընտրում, որոնց գնով Մոսկվայում բնակարան կարելի է գնել։

Super.Ru-ի ներկայացրած դեռահասները այս մեքենաներով են գնում դպրոց, ռեստորան, ակումբ, ընկերների հետ հանդիպման եւ այլն։  

Ռուսական «Առաջին ալիքի» տնօրեն Ալեքսանդր Ֆայֆմանի որդին վարում է 160000 դոլար արժողությամբ սպիտակ Mersedes Gelandewagen։

Նույն մեքենան նախընտրում է նաեւ Վյաչեսլավ Սեմենդուեւի եւ երգչուհի Ժասմինի որդին՝ 17-ամյա Միխայիլը։

Իսկ վերջինիս ընկերուհին՝ Դիանա Չերվիչենկոն, ավելի բարձր ճաշակ ունի։ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին տնօրենի 18-ամյա դուստրը Maybach է վարում, որն արժե 480 000 դոլար։

Ստեֆանիա Մալիկովան դպրոց է գնում  65 հազար դոլարանոց Range Rover-ով։ Նա իր անձնական վարորդն ունի։

Forbes –ի լիազոր-ներկայացուցիչ Իգոր Կուդրյաշկինի 18-ամյա դուստրը վարում է 50 000 դոլար արժողությամբ Lexus։

Շքեղ մեքենաներ նախընտրող երեխաներից մյուսը Ալեսյա Կաֆելնիկովան է՝ ռուս հայտնի թենիսիստի դուստրը։ Ալեսյան իր18-ամյակին հայրիկից Porshe Panamera է ակնկալում, սակայն մինչ այդ կվարի իր Porsche Cayenne-ը։



© NEWS.am STYLE