Սուպերմոդել Կարա Դելեւինը՝ «Հրեշտակի դեմք» ֆիլմի առաջին թրեյլերում

16:06   6 մարտի, 2015

Համացանցում հայտնվել է «Հրեշտակի դեմք» ֆիլմի առաջին թրեյլերը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին 22-ամյա բրիտանացի սուպերմոդելը Կարա Դելեւինն է, ով մարմնավորելու է Մելանի անունով մի աղջկա։ Աղջիկը օգնում է իրավապահ մարմիններին բացահայտել առեղծվածային սպանության գործը։  

Ֆիլմի, որը վարձույթում կհայտնվի 2015թ-ի հունիսի 25-ին, ռեժիսորը Մայքլ Ունթերբոթոմն է։

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Ամերիկացի ուսանողուհի Ամանդա Նոքսին մեղադրում են իր սենյակակցի՝ Մերեդիտ Քերչերի սպանության մեջ: Քերչերը եւ Նոքսը մեկնել էին Իտալիայում սովորելու եւ միասին էին բնակվում: 



© NEWS.am STYLE