Սթինգը երրորդ անգամ պապիկ է դարձել

15:44   6 մարտի, 2015

Հայտնի երգիչ Սթինգը երրորդ անգամ պապիկ է դարձել։

Երգչի դուստրը 2015թ-ի փետրվարին երեխա է ունեցել, սակայն այդ մասին հայտնի է դարձել հիմա։

New York Post –ին տված հարցազրույցի ժամանակ Սթինգի կինը՝ Թրուդի Սթայլերը, մեծ ուրախությամբ հայտնել է. «Ես հենց նոր գնացել էի թոռնիկիս՝ Ռուբի Ջուդի մոտ, ով արդեն երեք շաբաթական է։ Հրաշալի է չորս երեխաների մայր լինելը, սակայն երեք թոռ ունենալն ավելի մեծ ուրախություն է։ Սա իմ կյանքի լավագույն շրջանն է»։

Այնուամենայնիվ Թուրդը չի հայտնել, թե Սթինգի վեց երեխաներից ով է լույս աշխարհ բերել Ռուբի Ջուդին։ Համացանցում լուրեր են տարածվել, որ Սթինգի միջնեկ որդին՝ Ջեյքն է երգչին երրորդ անգամ պապիկ դարձրել։

 

 

 

Աղբյուրը՝ like.lb.ua



© NEWS.am STYLE