Exclusive. Հայկ Մովսիսյանը` Թիմաթիի հետ համագործակցության եւ «Главная Сцена»-ում իր մասնակցության մասին

16:20   6 մարտի, 2015

Հայ արտիստները շարունակում են գրավել արտասահմանյան շոուների բեմերը: Այս անգամ ռուսական «Главная Сцена» նախագծում օրերս իր ելույթով փայլել է 28-ամյա Հայկ Մովսիսյանը, ով հանդես է գալիս Hayk Music անվամբ: NEWS.am STYLE-ը զրուցել է նրա հետ եւ մանրամասներ պարզել նրա երաժշտական գործունեության վերաբերյալ:

Մեզ հետ զրույցում Հայկն ասաց, որ ծնվել է Հայաստանում, սակայն վաղ տարիքում տեղափոխվել է Ռուսաստան:

«Մեր ընտանիքը Կիրով է տեղափոխվել 1987 թվականին: Այնտեղ անցել է իմ մանկությունը: Ես սովորել եմ հումանիտար քոլեջում, զուգահեռ նաեւ երաժշտական դպրոցում»,-ասաց նա` հայտնելով, որ 2000 թվականին մեծ սոլո համերգ է ունեցել, որից հետո տեղափոխվել է Մոսկվա եւ ընդունվել ջազային քոլեջ:


R&B, Soul  ոճերում հանդես եկող արտիստը համագործակցել է Թիմաթիի հետ: Հենց նրա հետ Հայկը 2008 թվականին այցելել է Հայաստան եւ համերգ ունեցել Մարզահամերգային համալիրում:

Հայկը նաեւ համատեղ երգ ունի Թիմաթիի հետ:

Hayk Music-ն իր սոլո կարիերան սկսել է 2010 թվականից: Խոսելով «Главная Сцена» նախագծի եւ իր սպասելիքների մասին, Հայկն ասաց.

«Սա շատ հետաքրքիր փուլ է իմ ստեղծագործական կյանքում: Ես Մաքս Ֆադեեւի թիմում եմ: Առջեւում մեզ պայծառ ապագա է սպասվում»:

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE