Սիլվեսթեր Սթալոնեն կդառնա «Անսանձները 3» սերիալի պրոդյուսերը

18:16   6 մարտի, 2015

Սիլվեսթեր Սթալոնեն մտադիր է դառնալ «Անսանձները 3» սերիալի պրոդյուսերը։

Deadline-ը հայտնել է, որ Fox հեռուստաընկերությունը 1980-ականների աքշն-մարտաֆիլմերի հերոսներով սերիալ է նկարահանում, որի պրոդյուսերի դերում հանդես է գալիս հենց Սիլվեսթեր Սթալոնեն։

Իհարկե, նկարահանումներին մասնակցում են ոչ միայն հին մարտաֆիլմերի հերոսները, այլեւ նոր եւ երիտասարդ կադրեր։

Հիշեցնենք, որ «Անսանձները» սերիալի հերթական մասը թողարկվել է 2014թ-ին, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Սիլվեսթեր Սթալոնեն, Մել Գիբսոնը, Ջեյսոն Սթեթհեմը, Ջեթ Լին, Դոլֆ Լունդգրենը, Առնոլդ Շվարցենեգերը, Հարիսոն Ֆորդը եւ այլոք։

 



© NEWS.am STYLE