Իրինա Ալեգրովայի մեկնաբանությունը՝ Երեւանում իր մենահամերգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ

19:41   6 մարտի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 6-ին, Երեւանի Մարզահամերգային համալիրում նախատեսված՝ Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ է հայտարարվել:

Երգչուհին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ես այստեղ եմ՝ Երեւանում, եւ արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ եւ չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-ասել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում եւ նույն ժամին:

«Խնդրում եմ համերգին ներկայանալ նույն տոմսերով»,-նշված է հայտարարության մեջ:



© NEWS.am STYLE