Ալեգրովան ի սկզբանե չի ներկայացել մարզահամերգային համալիր. նրա առողջականը լավ է

19:55   6 մարտի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 6-ին, Երեւանի Մարզահամերգային համալիրում նախատեսված՝ Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ է հայտարարվել: Պատճառը երգչուհու վառատողջ լինելն է:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Ալեգրովան Համալիրից հիվանդանոց է տեղափոխվել: Լուրը ճշտելու նպատակով NEWS.am STYLE-ը զանգահարեց «Իմպերիալ» հյուրանոց, որտեղ երգչուհին հանգրվանել էր: Հյուրանոցի ընդունարանից մեզ ասացին, որ երգչուհին ի սկզբանե եղել է հյուրանոցում, չի էլ գնացել Մարզահամերգային համալիր, քանի որ համերգը չի կայանալու:

Մեր հարցին, թե երգչուհին ինչպես է իրեն զգում, հյուրանոցից պատասխանեցին, թե լավ է:

Նշենք, որ ավելի վաղ Իրինա Ալեգրովան համերգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասված էր.

«Ես այստեղ եմ՝ Երեւանում, եւ արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ եւ չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-նշել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում եւ նույն ժամին:



© NEWS.am STYLE