Իրինա Ալեգրովան հիվանդացել է գրիպով եւ տաքություն ունի

22:36   6 մարտի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 6-ին, Երեւանի Մարզահամերգային համալիրում նախատեսված՝ Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ է հայտարարվել: Պատճառը երգչուհու վառատողջ լինելն է:

Երգչուհի Ջուսը, ով Ռուսաստանում ապրելու տարիներին եղել է Ալեգրովայի բեք-վոկալի անդամներից, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե պարզել է երգչուհու առողջական վիճակը:
«Նոր խոսեցի Իվան Բագրամովի հետ, որը իմ «Love song» եւ Իրինա Ալեգրովայի «Армения моя» երգերի հեղինակն է: Նա հիմա Ալեգրովայի հետ գտնվում է Երեւանում: Նա ասաց, որ Իրինա Ալեքսանդրովնան շատ ցանր հիվանդացել է գրիպով եւ ունի տաքություն: Առողջություն իմ սիրելի իմպերատրիցային»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրինա Ալեգրովան համերգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասված էր.

«Ես այստեղ եմ՝ Երեւանում, եւ արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ եւ չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-նշել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում եւ նույն ժամին:




© NEWS.am STYLE