Ինչպես սիրել սեփական անձը

20:09   28 մարտի, 2015

Սեփական անձը սիրելու եւ այն չտանջելու համար հարկավոր է մշտապես մտածել միայն այն նպատակների եւ ցանկությունների մասին, որոնք կարող եք իրականացնել։ Իսկ երազանքներին հասնելու համար պետք է ոչ միայն մտածել դրանց  մասին, այլ գրել թղթի վրա եւ հիշել հետեւյալը՝

Մի թերագնահատեք ձեզ

Կան մարդիկ, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն եւ իրենց տեսնում ու դիտարկում են միայն բացասական տեսանկյունից։ Նույնիսկ ամենափոքրիկ անհաջողությունը նրանց հիասթափեցնում ու թեւաթափ է անում։ Սակայն առաջին հերթին պետք է մոռանալ այս տեսակ մտքերը եւ նկատել բարին լավը, դրական ու հաճելին։

Մի վախեցեք առանձին ինքներդ ձեզ հետ մնալուց

Մեզանից յուրաքանչյուրը պետք է մի որոշ ժամանակ ինքն իր հետ միայնակ մնա, որպեսզի մտածի, հանդարտվի, հանգստանա, վերլուծի եւ հասկանա։ Նրան հարկավոր է ժամանակ, որը նա միայն իրեն կտրամադրի, եւ սա եսասիրություն չէ։

Բավական է քննադատեք ինքներդ ձեզ։ Պետք է հարգել եւ դրականորեն մտածել սեփական անձի մաիսն։

Ժամանակ անցկացնել հարազատների եւ ընկերների հետ

Սա հնարավորություն է տալիս հանգստանալ, թուլանալ, զվարճանալ եւ հաճելի ժամանակ անցկացնել եւ դրական էմոցիաներ ու էներգիա կուտակել։

Մի խաբեք ինքներդ ձեզ

Մի խաբեք ինքներդ ձեզ։ Անկեղծ եղեք ձեր նկատմամբ։ Հոգեկան ներդաշնակությունը ներդաշնակություն է սահմանում կյանքում։

Վայելեք ցանկացած ակնթարթ

Պետք է սովորել գնահատել եւ արժեւորել ժամանակը. Վայելեք ամեն մի վայրկյանը եւ իզուր մի վատնեք այն։

Ժամանակ առ ժամանակ թուլացրեք ձեզ

Երբ դուք լարված ու ծանրաբեռնված եք, պետք է ընդամենը լոգանք ընդունել, մոմեր վառել, վայլել համեղ ընթրիք եւ մի փոքր հանգստանալ եւ թուլանալ։

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE