Ժամանակակից ճապոնացիների սեռական նախընտրությունների մասին

14:05   14 մարտի, 2015

Ճապոնական An-An ամսագիրը հարցում է անցկացրել տղամարդկանց շրջանում՝ նրանց սեռական նախընտրությունները իմանալու համար:

Ներկայացնում ենք հարցման արդյունքները՝

Հարցին՝ «Սիրու՞մ եք սեքսով զբաղվել», ճապոնացի տղամարդկանց 87%-ը դրական է պատասխանել, իսկ թե ինչու՝ «որովհետեւ այն մեծ հաճույք է պատճառում»:

Հարցին, թե քանի հանդիպումից հետո են տղամարդիկ փորձում անկողին մտնել իրենց ընկերուհու հետ, 54%-ը պատասխանել է՝ առաջին, 25%-ը՝ երրորդ: Ճապոնացի տղամարդիկ կարծում են, որ մինչեւ լուրջ հարաբերություններ սկսելը պետք է հասկանալ զույգի սեռական համատեղելիությունը:

Հարցին՝ երբ եք հասկանում, որ աղջիկը ցանկանում է սեքսով զբաղվել ձեզ հետ, ավելի հաճախ հնչել է «երբ նա ամուր գրկում է ինձ» պատասխանը: Ճապոնիայում բոլորը խստորեն հետեւում են մարդկանց մինչեւ եղած հեռավորությանը, ուստի այս տարածության կրճատումը դիտարկվում է որպես սեռական հետաքրքրություն:

Ճապոնացի տղամարդկանց 80%-ն ընդունելի է համարում այն փաստը, որ կինը կարող է առաջարկել սեքսով զբաղվել իր հետ: 18%-ի համար սա նորմալ է, եթե աղջիկը նրանց ընկերուհին է, իսկ 2%-ը՝ անպարկեշտ են համարում նման առաջարկները:

Ճապոնացիների 51%-ը ցանկանում է սեքսով զբաղվել մեծ կուրծք ունեցող կանանց հետ, իսկ փոքր կուրծք ունեցող կանանց հետ՝ 10%-ը:

Հարցին՝«Ի՞նչ կցանկանայիք փորձել անկողնում», տղամարդկանց 34%-ը պատասախանել է «Կոսփլեյ» (հայտնի հերոսների կոստյումներով խաղեր):

Իսկ ինչը կարող է վանել ճապոնացի տղամարդկանց անկողնում. հարցվածների 32% նշել է «տհաճ հոտը», 31%-ը՝ «եթե զուգընկերուհին պասիվ է եւ ոչ նախաձեռնող», իսկ 22%-ը նշել է՝ «երբ երեւում է, որ զուգընկերուհին հաճույք չի ստանում սեքսից»:

Աղբյուրը՝ Lady.ru



© NEWS.am STYLE