Ինչպես «կանաչ» պելմենի պատրաստել

19:18   26 մարտի, 2015

Նվիրվում է պելմենիի սիրահարներին, ովքեր շատ լավ գիտեն, որ պելմենին այնքան հեշտ պատրաստվող ուտեստ չէ: Պելմենին կարող է դառնալ ձեր տոնական սեղանի գլխավոր կերակրատեսակը, որը դուք կվայելեք ձեր ընտանիքի անդամների եւ հյուրերի հետ: Պելմենին շատ համեղ եւ հագեցնող ուտեստ է, որի մեջ որպես միջուկ օգտագործում են մսի ֆարշ: Իսկ կարելի՞ է մսի փոխարեն այլ միջուկ օգտագործել: Իհարկե, եւ հենց այդ մասին էլ պատրաստվում ենք խոսել:

Քանի որ արդեն գարուն է եւ մեր օրգանիզմը վիտամինների պակաս է զգում, պետք է ավելի մեծ քանակությամբ կանաչի ուտել, քանի որ դրանք մեծապես հարուստ են վիտամիններով եւ միկրոէլեմենտներով: Այսպիսով, ներկայացնում ենք «կանաչ» պելմենիի բաղադրատոմսը:

Խմորի համար ձեզ անհրաժեշտ է՝

Ջուր – մեկ բաժակ

Ալյուր – Երեք բաժակ

Ձու – մեկ հատ

Աղ

Միջուկը՝

Ցանկացած տեսակի կանաչի՝ թրթնջուկ, սամիթ, դալար եղինջ, կանաչ սոխ, անանուխ, մաղադանոս, նեխուր

Պատրաստման եղանակը.

Պելմենիի համար նախատեսված խմորը պետք է ավելի շատ պատրաստել: Ուտեստը սովորոբար շատ համեղ է լինում եւ հյուրերը մեծ հաճույքով ուտում են այն:

Միջուկի համար կարելի է օգտագործել ցանկացած կանաչի կամ մի քանի կանաչիների խառնուրդ, որը հարկավոր է համեմել աղով եւ մի լավ խառնել: Մնում է միայն միջուկը լցնել խմորի մեջ եւ փաթաթել խմորը, ինչպես սովորաբար կատարվում է մսով ֆարշի դեպքում: Ահա եվ վերջ, «կանաչ» պելմենին պատրաստ է:

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE