Սմբուկ՝ կորեական ձեւով

19:07   27 մարտի, 2015

Կորեական նախուտեստները մեծ սեր եւ լայն տարածում են գտել համադամասերների շրջանում։ Այսօր առաջարկում ենք սմբուկ պատրաստելու մի յուրահատուկ բաղադրատոմս, որը ոչ միայն բավականին համեղ է, այլեւ գրավիչ տեսք ունի։

Կորեական ձեւով սմբուկ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետեւյալ սննդատեսակները։

Հիմքը՝

սմբուկ– 2 կգ.
Ջուր – 3 լ.
Աղ – 6 ճ. գդ

Լցոնը՝

Սոխ – 3 հատ (մեծ)
ՍԽտոր – 5-6 պճեղ
Մաղադանոս – 1 կապ
նեխուր – 1 կապոց (մաղադանոսի փոխարեն)
Բուլղարական կարմիր պղպեղ– 3 հատ
Բուսական յուղ – 150 գր.
Քացախ 9% - 150 գր.
Շաքար– 2 ճ.գդ.
Աղ – 1 ճ. գդ..
Եռացրած ջուր – 3 ճ.գդ..

Պատրաստման եղանակը

 1) Հիմքը

Սմբուկը պետք է լվանալ եւ 4 երկայնական մասի կտրատել ու դնել կաթսայի մեջ։ Դրանից հետո սմբուկի վրա հարկավոր է լցնել ջուրը եւ աղով համեմելուց հետո, եփել 5-10րոպե։ Այնուհետեւ սմբուկը անհրաժեշտ է հանել, թողնել, որ սառչի եւ բոլոր կտորները լայնակի կտրատել։

 

2) Լցոն

Լցոնի համար հարկավոր է սոխը, մաղադանոսը, նեխուրը մանրացնել, սխտորը ճզմել, իսկ պղպեղը երկայնակի կտրատել։ Մանրացված բոլոր բաղադրիչները պետք է խառնել՝ ավելացնելով բուսական յուղը, քացախը, շաքարն ու աղը։ Այնուհետեւ ստացված զանգվածը հարկավոր է լցնել սմբուկի կտորների վրա։ Սմբուկի կտորները պետք է լավ ներծծվեն, ուստի 2-3 ժամ ուտեստը պետք է դնել սառնարանում եւ ձեռք չտալ։ Վերջ, նախուտեստը պատրաստ է։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE