Փուլեր, որոնք հարաբերությունները վերածում են մեծ սիրո

22:18   26 մարտի, 2015

Նվիրվածություն եւ համբերություն՝ իսկական սիրո ամենագլխավոր հատկանիշները։ Եթե համոզված եք, որ հարաբերություններում «սերն ավարտվել է», ուրեմն համոզված եղեք, որ այն դեռ չէր էլ սկսվել։

Հարաբերություններում կան փուլեր, որոնք հաղթահարելով պետք է հասնել եւ զգալ իրական սերը։

 Կոնֆետների եւ ծաղկեփնջերի փուլ

Այս փուլը ձգվում է մոտ 18 ամիս, եւ հենց այս շրջանում էլ տղամարդիկ եւ կանայք սիրահարվում ու ճանաչում են միմյանց։ Նրանք աշխարհը տեսնում են գունավոր երանգներով եւ այս շրջանը զարմանքով ու արկածներով լի է։

Հիասթափության շրջան

Հիասթափության շրջանից անհնար է խուսափել։ Սա այն փուլն է, երբ զույգերը նկատում են զուգընկերոջ թերությունները, եւ զույգը կարծում եք, որ միակ լուծումը բաժանումն է։

Համբերատարության շրջան

Այս շրջանում զույգն ավելի իմաստուն եւ խելացի է դառնում։ Վիճաբանությունները դրամատիկ տեսարանների չեն վերածվում, քանի որ նրանք շատ քաջ գիտակցում են, որ բաժանումը խնդիրների լուծում չէ եւ անպայման պետք է շարունակել հարաբերությունները։

Պարտքի եւ հարգանքի շրջան

Սա իրական եւ մեծ սիրո առաջին փուլն է, քանի որ մինչ այդ հարաբերություններում ոչ թե սեր, այլ սիրահարվածություն էր։ Զուգընկերները սկսում են հասկանալ իրենց պարտականությունները՝ հասկանալով, թե ինչ է պետք ակնկալել դիմացինից եւ ինչ պետք է տալ նրան։ Այս շրջանում կարելի է նաեւ ներառել ընկերության փուլը, երբ կինն ու տղամարդը ընկերներ են դառնում։ Նրանք վստահում են միմյանց եւ լավագույն ընկեր են միմյանց համարում։

Իրական սիրո շրջան

Իրական սիրո շրջանին հասնելու համար տեւական ժամանակ, ուժ եւ փոխադարձ վստահություն է հարկավոր՝ բոլոր փորձությունները հաղթահարելու համար։ Սերը երկնքից տրվում մեզ, ինչպես շատերն են կարծում։ Իրական եւ հասուն սերը զուրկ է եսասիրությունից եւ նախապաշարումներից։

 

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE