Մոսկվայում կայանալիք համերգին Շառլ Ազնավուրը հանդիպելու է համացանցի աստղ Լիդա տատիկին

10:29   19 մարտի, 2015

Երեկ երեկոյան ոմն Լիդա տատիկ ցնցել է Համացանցը՝ սեր խոստովանելով Շառլ Ազնավուրի արվեստին եւ նրա կատարած աշխատանքին։ Տատիկի մասին հայտնի է դարձել լրագրող Ալեքսանդր Չյորնիխի ֆեյսբուքյան էջից։

Իսկ այսօր պարզվել է, որ Շառլ Ազանվուրը շատ ուրախ կլինի Մոսկվայում կայանալիք համերգից հետո հանդիպել տատիկին, գրել է Gazeta.ru-ն։

«Մոսկվայի համերգի կազմակերպիչները Փարիզից զանգել են ու ասել, որ պարոն Ազնավուրը շատ ուրախ կլինի համերգից հետո ծանոթանալ Լիդա տատիկի հետ։ Սա ասես հրաշք լինի։ Ես շնորհակալ եմ բոլորին իրենց լայքերի (40 հազարից ավելի) եւ այս տեղեկատվությամբ կիսվելու (10 հազարից ավելի) համար։ Ես միշտ թերահավատորեն էի վերաբերում սոցիալական կայքերին, բայց ուրախ եմ, որ սխալվել եմ»,-գրել է լրագրողը։

Պարզվել է, որ տատիկը վաղուց է հետեւում Շառլ Ազնավուրին ստեղծագործական հաջողություններին։

«Ես պարզապես հիանում եմ Շառլ Ազնավուրով։ Այս պաստառին նա շատ գեղեցիկ տեսք ունի։ Ես շատ եմ սիրում նրա երգերը։ Պաստառին գրված է, որ նա ելույթ է ունենալու «Կրոկուս» -ում։ Դուք գիտե՞ք, թե դա որտեղ է»,- հարցրել է տատիկը թերթի կրպակի մոտ պատահաբար իրեն հանդիպած լրագրողին։

Նշենք, որ Ալեքսանդր Չյորնիխը նաեւ տեղեկացրել է, որ ֆրանսիական «Le Courrier de Russie» ամսագիրը իրեն տոմս է  առաջարկել։ Ուստի, տոմսի հետ կապված խնդիր չկա։



© NEWS.am STYLE