Կորեկաձավարով եւ դդումով շիլա

19:15   28 մարտի, 2015

Առաջարկում ենք շատ համեղ եւ օգտակար կերակրատեսակի բաղադրատոմս՝ կորեկաձավարով եւ դդումով շիլա։

Անհրաժեշտ ուտեստները՝ մեկ բաժակ կորեկաձավար, 300գր. դդմի միջուկ (թարմ, առանց սերմերի), մեկ բաժակ կաթ, երեք բաժակ ջուր, աղ եւ շաքար՝ ըստ ճաշակի։ Պատրաստման ընթացքում կարող եք նաեւ կարագ եւ չամիչ օգտագործել։

Ինչպես եփել շիլան. Կորեկաձավարը անհրաժեշտ է լվանալ, լցնել ջրի մեջ եւ եփել՝ համեմելով աղով։ Առանձին տարայի մեջ հարկավոր է լցնել կաթը, մանր կտրատած կամ քերած դդումը եւ եփել։ Այնուհետեւ հարկավոր է կորեկաձավարի զանգվածը ավելացնել կաթի ու դդումի տարայի մեջ։ Եթե կարծում եք, որ պետք է մի քիչ կաթ ավելացնել, ապա կարող եք անգամ 2 բաժակ կաթ լցնել։

Շիլան արդեն պատրաստ է։ Այն պետք է միանգամից մատուցել։ Ցանկության դեպքում եփելու ընթացքում կրակը անջատելուց հինգ րոպե առաջ կարելի է կարագ եւ եւ չամիչ ավելացնել զանգվածի մեջ։

 

Աղբյուրը՝ russianfood.com

 



© NEWS.am STYLE