Շառլ Ազնավուրը Լիդա տատիկի պատմությունից հետո նվազեցնելու է համերգի տոմսերի գները

14:36   20 մարտի, 2015

Լիդա տատիկի պատմությունը ցնցել է Համացանցը։ Լիդիա Իվանովնան մոսկովյան մետրոյի կայաններից մեկում սիրո խոստովանություն էր արել Շառլ Ազնավուրին։ Հետո հայտնի դարձավ, որ Ազնավուրը պատրաստ է ծանոթանալ եւ խոսել Լիդա տատիկի հետ։

Այսօր լուրեր են տարածվել, որ Շառլ Ազնավուրը այս պատմությունից հետո նվազեցնելու է իր համերգի տոմսերի գները։ Լրագորղ Ալեքսանդր Չյորնիխը հրապարակել է ֆրանսիացի շանսոնյեի տեսաուղերձը իր ֆեյսբուքյան էջում։

Հոլովակում Ազանվուրը ասել է, որ Լիդիա Իվանովնայի պատմությունը բավականին հուզիչ եւ անհավատալի է։ Հաճախ շատերը տոմսերի թանկարժեք լինելու պատճառով չեն կարողանում ներկա լինել։ Ուստի, նա որոշել է նվազեցնել տոմսերի գինը։



© NEWS.am STYLE