Լեդի Գագայի էպատաժային նոր կերպարները

11:04   23 մարտի, 2015

 Հանգստյան օրերին Լեդի Գագան այցելել է իր ընկերների՝ Նոր Օռլեանում կայացած հարսանիքին։ Էպատաժային երգչուհուն պապարացիները «բռնացրել են» երկու տարբեր կերպարներով։

Սկզբում Գագան հայտվել է շորտով, բարձրակրունկ կոշիկներով եւ «Iron Maiden» գրառմամբ շապիկով, իսկ հանդիսավոր արարողության ժամանակ 28-ամյա երգչուհին հագել է մի նրբաճաշակ զգեստ։


«Երբ տեսնում ես, որ քո ընկերուհիներն ու ընկերները հարսանիք են կազմակերպում, ամուսնանում են, դու ինքդ երջանիկ ես զգում քեզ։ Ես հիանում եմ նրանցով եւ շատ երջանիկ եմ»,- Instagram-ում գրել է Գագան։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net



© NEWS.am STYLE