Ինչպես բրինձը եփել միկրոալիքային վառարանում

19:16   30 մարտի, 2015

Բրինձը շատ ավելի հեշտ է եփել միկրոալիքային վառարանում, սակայն այս դեպքում պատրաստման եղանակը մեծապես տարբերվում է մյուս միջոցներով բինձը եփելուց։  Այսպիսով, անհրաժեշտ է մեկ բաժին (մեկ բաժակ) չոր բրինձը մաքրել եւ հենց այդ նույն բաժակի մեջ ջուր լցնել՝ 1։2 հարաբերակցությամբ (մեկ բաժակ բրնձին, երկու բաժակ սառը ջուր)։

Բրինձը եւ ջուրը կաթսայի մեջ լցնելու հետո հարկավոր է համեմել աղով եւ դնել միկրոալիքային վառարանի մեջ՝ թողնելով մոտ 15 րոպե։ Կաթսայի  կափարիչը կիսաբաց պետք է լինի, որպեսզի գոլորշին դուրս գա։

Բրինձը եփելիս միկրոալիքային վառարանի հզորությունը պետք է 50 վատտ լինի։ 15 րոպե անց բրինձը պատրաստ է, բայց այն նախընտրելի է միանգամից չհանել վառարանից, այլ թողնել, որ փոքր-ինչ սառչի։ Այնուհետեւ կարելի է  բրինձի մեջ կարագ դնել, խառնել եւ մատուցել որպես խավարտ մսի կամ ձկան հետ։

 

Աղբյուրը՝ new.rice.ru

 

 



© NEWS.am STYLE