Սելին Դիոնը պատմել է քաղցկեղով տառապող ամուսնու մասին

14:09   25 մարտի, 2015

Հայտնի երգչուհի Սելին Դիոնը պատմել է ամուսնու՝ Ռենե Անջելիլի առողջական վիճակի մասին։ Վերջինիս մոտ կոկորդի քաղցկեղ են հայտնաբերել։

Օրեր առաջ Սելինը ABC News-ին հարցազրույց էր տվել եւ նշել, որ իր 72-ամյա ամուսնու վիճակն ավելի վատթարացել է, եւ վերջինս չի կարողանում ինքնուրույն սնվել։


World News Videos | US News Videos

«Նա չի կարողանում ինքնուրույն սնվել։ Ես օրական երեք անգամ ձողիկի օգնությամբ կերակրում եմ նրան»։

Երգչուհին նաեւ հույս է հայտնել, որ ամուսնու վիճակը կբարելավի եւ նա շուտով կապաքինվի։

«Մենք միայն մեկ անգամ ենք ապրում եւ պետք է վայելենք ամեն մի վայրկյան։ Ես ցանկանում եմ իմ ամբողջ ուժն ու ջերմությունը տալ Ռենեին։ Բացի այդ, ցանկանում եմ ներողություն խնդրել իմ երկրպագուներից, որ նրանք ստիպված են ինձ հետ անհանգստանալ, ինչպես նաեւ շնորհակալ եմ նրանց իրենց աջակցության համար»,-ասել է երգչուհին։

Նշենք, որ անցյալ տարի Սելին Դիոնը հայտարարել էր, որ հեռանում է բեմից, որպեսզի խնամի քաղցկեղով հիվանդ իր ամուսնուն;

 



© NEWS.am STYLE