Միկան ներկայացրել է իր նոր սինգլը՝ «Talk About You»

15:05   25 մարտի, 2015

Երգիչ Միկան ներկայացրել է իր նոր երգը՝ «Talk About You»։ Ստեղծագործությունը ներառված է լինելու երգչի չորրորդ ալբոմում։

Ալբոմը թողարկվելու է այս տարվա վերջում։

Նշենք, որ երգչի առաջին ալբոմը՝ «Life in Cartoon Motion»-ը, վաճառվել է 7 միլիոն օրինակով։ Իսկ վերջին՝ «The Origin of Love» ալբոմը այնքան էլ մեծ հաջողություններ չգրանցեց։



© NEWS.am STYLE