Նոր կյանք սկսելու միջոցներ

21:19   1 ապրիլի, 2015

Մարդկային պոտենցիալը սահմաններ չունի: Մարդն իրականում չգիտի, թե ինչ մեծ ուժով է նա օժտված: Եթե նկատել եք, որ թուլացել եւ ուժասպառ եք եղել, ուրեմն հարկավոր է փոխել կյանքի ընթացքը եւ նոր շունչ հաղորդել դրան: Նույնիսկ եթե ինչ-որ հիվանդություն ունեք եւ բժշկությունն անզոր է ձեզ օգնել, չպետք է հանձնվել, այլ աշխատել սեփական անձի ու խնդիրների վրա: Հիշեք, որ ֆիզիկական վարժությունները, մեդիտացիան, առողջ սնունդը, համբերությունը եւ հավատը կարող են հրաշքներ գործնել:

Սկսեք զբաղվել յոգայով եւ մեդիտացիայով: Բացի ճկունությունից եւ աշխուժությունից, յոգան եւ մեդիտացիան հնարավորություն կտա ձեզ ազատվել սթրեսից եւ ավելորդ քաշից:

Կերեք առողջարար եւ բուսական սնունդ: Օգտակար դիետաներ պահեք՝ նախապատվությունը տալով մրգերին, բանջարեղենին, ընկուզեղենին: Բացի այդ, պետք է նաեւ օգտագործել հակաօքսիդանտներով լի սնունդ, որը կբարձրացնի էներեգիայի մակարդակը եւ դրականորեն կազդի ձեր օրգանիզմի վրա:

Հրաժարվեք շաքարով հարստացաված հյութերից: Բնական ջուր խմեք:

Ժամանակ անցկացրեք ընկերների հետ: Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր երջանկություն ու ժպիտ են պարգեւում ձեզ եւ աջակցում են ցանկացած հարցում:

Սպորտով զբաղվեք. առողջ ապրելակերպը ձեզ միայն օգտակար է:

Հավասարակշռություն գտեք ձեր աշխատանքի եւ ազատ ժամանակի միջեւ: Զբաղվեք երեխաների եւ կենդանիների հետ:

Նպատակներ դրեք ձեր առաջ, քանի որ կյանքն ավելի հիասքանչ է, երբ դուք ցանկություններ, երազանքներ ու նպատակներ ունեք:

 

Աղբյուրը՝ Creu.ru

 



© NEWS.am STYLE