Վերջերս համացանցում հայտնվել են ինտիմ լուսանկարներ եւ հոլովակներ՝ Նատաշա Կորոլյովայի անձնական արխիվից։
Լուսանկարներում եւ հոլովակում 41-ամյա աստղը ձեռնաշարժությամբ է զբաղվում, ինչպես նաեւ ցուցադրում է իր մարմնի ինտիմ հատվածները (քանի որ հոլովակն ու լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի են, մենք չենք ցուցադրի։ Դրանք կարելի է տեսնել Super.ru կայքում)։
Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական ժողովի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ պետք է երգչուհուն զրկել «Վաստակավոր արտիստի կոչումից»։
Իր հերթին Նատաշա Կորոլյովան Instagram-ում մեկնաբանել է այս պոռնոսկանդալը: Երգչուհին վրդովված է ԶԼՄների անհարկի միջամտությունից եւ պատրաստվում է դիմել դատարան:
«Հասարակությունը պետք է իմանա՝ սա ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ է: Ինչ-որ մեկի մասնավոր կյանքն առանց վերջինիս համաձայնության հանրային դարձնելը հակաիրավական գործողություն է, որի համար պետք է պատասխանատվություն կրել»,- գրել է երգչուհին:
«Մեր ընտանեկան եւ անձնական կյանքին վերաբերող լուսանկարները հրապարկելով սկանդալ բարձրացնելը լրագրողները բացատրում են մարդկանց հետաքրքիր տեղեկատվություն ապահովելով: Սկանդալ, որի մեջ ընդգրկվեց նաեւ Վիտալի Միլոնովը: Սակայն կարծում եմ՝ ճիշտ չէ, այս աղբի պատճառով «ՌԴ վաստակավոր արտիստի» կոչումից ինձ զրկելը, եւ ես ոչնչից չեմ ամաչում», - հայատարել է Կորոլյովան:
Նատաշան նաեւ ավելացրել է. «Երբ իմ իրավունքները խախտում են, ես դիմում եմ դատարան, որպեսզի իրավախախտները պատասխանատվության ենթարկվեն: Այսպես միշտ է եղել, քանի որ առաջին հերթին կա օրենք, եւ երկրորդ՝ այն գործում է: Դատական գործընթացում միայն փաստաբանները կարող են հաղթել «դեղին մամուլին», եւ սա գաղտնիք չէ: Հարգանքներով՝ ՌԴ Վաստակավոր արտիստ Նատաշա Կորոլյովա»: