Բրեդլի Կուպերը հնարավոր է դառնա Բեյոնսեի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմի ռեժիսորը

11:33   26 մարտի, 2015

Ամերիկյան հայտնի դերասան Բրեդլի Կուպերը հնարավոր է դառնա «Աստղ է ծնվել» ֆիլմի ռեժիսորը: Նոր ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է հայտնի երգչուհի Բեյոնսեն:

The Guardian-ը հայտնել է, որ ֆիլմում իր մասնակցությունը Բեյոնսեն հաստատել է դեռեւս 2011թ-ին:

Նշենք, որ սկզբում Բրեդլի Կուպերը պետք է հանդես գար գլխավոր հերոսի դերում, սակայն հետո հայտնի դարձավ, որ Կուպերին վստահել են ռեժիսորի աշխատանքը:

Իսկ ինչ վերաբերում է ֆիլմի գլխավոր հերոսին՝ Բեյոնսեի խաղընկերոջը, ապա շրջանառվում են Ռասել Քրոուի եւ Լեոնարդո դի Կապրիոյի անունները:

Ի դեպ, «Աստղ է ծնվել» ֆիլմն առաջին անգամ էկրանավորվել է 1937թ-ին եւ արժանացել է ութ «Օսկարի»:



© NEWS.am STYLE