Բժիշկ. «Քիմ Քարդաշյանը չի կարող հղիանալ իր քաոսային կյանքի պատճառով»

11:01   26 մարտի, 2015

 Քիմ Քարդաշյանը վերջերս հայտարարել էր, որ օրական 500 անգամ սեքսով է զբաղվում ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ, որպեսզի կրկին հղիանա:

Լոնդոնյան CRGH կլինիկայի բժիշկ Փոլ Սերհալը new! magazine-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Քիմը պետք է նվազեցնի իր հաճակի ուղեւորությունները եւ ավելի կազմակերպված կյանք վարի:

«Հաճախակի ուղեւորությունները վատ են անդրադառնում Քիմի վրա: Նա հանգստի կարիք ունի, որպեսզի կարողանա հղիանալ: Նման ուղեւորությունները կարեւոր տեղ են զբաղեցնում գործարար կանանց կյանքում, սակայն դրանք կարող են անպտղության հանգեցնել, քանի որ ազդում են ձվազատման ցիկլի վրա: Կարծում եմ՝ Քիմի համար կատարյալ տարբերակ կլինի արհեստական բեղմնավորումը»,- նշել է բժիշկը:



© NEWS.am STYLE