Ջորջ Քլունին եւ Թոմ Ֆորդը նկարահանելու են «Գիշերային կենդանիներ» ֆիլմի թրեյլերը

17:33   26 մարտի, 2015

Դերասան Ջորջ Քլունին եւ դիզայներ Թոմ Ֆորդը միասին նկարահանելու են «Գիշերային կենդանիներ» (Nocturnal Animals) ֆիլմի թրեյլերը։ THR-ը հայտնել է, որ սա հայտնի դիզայների երկրորդ աշխատանքն է կինո-ասպարեզում. 2009թ-ին «Միայնակ տղամարդ» (A Single Man) ֆիլմում նա հանդես է եկել որպես պրոդյուսեր եւ ռեժիսոր։

 Նոր ֆիլմը նկարահանելու են Ջորջ Քլունին եւ Գրանթ Հեսլովը՝ Smokehouse Pictures կինոընկերության սեփականատերերը։

Ֆիլմի հիմքում Օսթին Ռայթի 1993թ-ին լույս տեսած  «Թոնի եւ Սյուզան» գիրքն է , որը պատմում է Սյուզան անունով մի կնոջ մասին, ով նախկին ամուսնուց ստանում է դեռեւս չհրատարակված վեպի ձեռագիր:

Կինը չէր հավատում, որ ամուսինը տաղանդավոր է, սակայն մի անգամ սկսում է կարդալ վեպը, որը ստիպում է նրան խորհել եւ մտորել իր ամբողջ կյանքի մասին։



© NEWS.am STYLE