Առնոլդ Շվարցենեգերը՝ «Մեգի» զոմբի-դրամայի առաջին թրեյլերում

14:35   26 մարտի, 2015

Շուտով մեծ էկրաններ կբարձրանա «Մեգի» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում է Առնոլդ Շվարցենեգերը։ Ֆիլմի ռեժիսորն է Հենրի Հոբսոնը։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ Առնոլդ Շվարցենեգերը դերասանուհի Էբիգեյլ Բրեսլինի հայրն է, ում դուստրը վարակակիր է. երկրում տարածված է մի վտանգավոր համաճարակ, որի պատճառով աղջիկը աստիճանաբար վերածվում է զոմբիի։

«Մեգի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է մյուս ամիս։



© NEWS.am STYLE