Վլադիվոստոկի թանկարժեք հյուրանոցում Ելենա Վաենգային կոտրված մահճակալ է բաժին հասել

16:11   26 մարտի, 2015

Հայտնի երգչուհի Ելենա Վաենգան հայտնվել է տհաճ իրավիճակում։ Վլադիվոստոկի թանկարժեք հյուրանոցում Ելենա Վաենգային կոտրված մահճակալ է բաժին հասել։ Հոլովակից կարելի է հասկանալ, որ այս համարում ապրելու դիմաց Ելենան վճարել է 10 հազար ռուբլի (175 դոլար) մեկ գիշերվա դիմաց։

Կոտրված մահճակալի պատճառով Վաենգան չի կարողացել հանգիստ քնել եւ պատշաճ ներկայանալ համերգին։

Ելենան նշել է, որ անգամ Մոսկվայի կենտրոնում կարելի է ավելի էժան համարներ գտնել։

«Ափսոս... Լյուքս... Վլադիվոստոկ... գիշերը չեմ քնել... Ուզում եմ լաց լինել... քայլում եմ փողոցով... հիանալի քաղաք... չեմ ցանկանում հյուրանոց վերադառնալ (((((((», - նշել է Ելենան։

«Քաղաքը մեղավոր չէ... Իսկ նման կազմակերպիչներին... հավատացեք... Ես վաղը հանդիպելու եմ քաղաքապետին.. կպատմեմ»,- նշել է Վաենգան։ 



© NEWS.am STYLE