«Խոնարհվում եմ հայ ջազմենների առջեւ». Դի Դիկովսկի

14:50   26 մարտի, 2015

Մոսկվաբնակ հայ ջազ երգչուհի Դի Դիկովսկին Երեւանում է: Նա պատրաստվում է մենահամերգ ունենալ այստեղ, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհին խոսեց ոչ միայն առաջիկա համերգի, այլեւ հայ երաժիշտների հետ համագործակցության եւ հայկական ջազի մասին:

Երգչուհու խոսքով` նա շուրջ երեք տարի աշխատել է Լեւոն Մալխասյանի հետ եւ համոզված է, որ հայ ջազմենները լավագույնն են: «Ես խոնարհվում եմ նրանց առջեւ: Երբ լսում ես, թե այլ երկրների ջազմեններ ինչպես են նվագում...»,-նշեց Դիկովսկին` հավելելով. «Մեր ազգն ամեն ինչում տաղանդավոր է, եւ առաջին հերթին ջազում: Եթե մենք գաղափարապես ճկուն ազգ չլինեինք, մեզ մոտ չէր ստացվի ջազ երգելը»:

Դիկովսկին անցած տարի մենահամերգ է ունեցել Երեւանում եւ հիացած է հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ: «Հնարավոր չէ խաբել հայ հանդիսատեսին, նրանք շատ կրթված են երաժշտությամբ»,-եզրափակեց նա:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE