Վալերիայի 22-ամյա դուստրը ուժեղ այրվածքներ է ստացել ԱՄԷ-ում հանգստանալիս

16:41   26 մարտի, 2015

Վալերիայի 22-ամյա դուստրը՝ Աննա Շուլգինան, ուժեղ այրվածքներ է ստացել ԱՄԷ-ում հանգստանալիս։ Այս մասին աղջիկը տեղեկացրել է Instagram-ում։

Վալերիան համերգային շրջագայություններով մեկնել է ԱՄԷ եւ հավանաբար աղջիկն ու ամուսինը որոշել են ուղեկցել նրան։

«Երեկ լողափին երկար զրուցում էի @valeriya_rus-ի հետ։ Սակայն այսօր արեւի, ավազի եւ ծովի երես չեմ տեսնի, քանի որ քնել էի արեւի տակ եւ ուժեղ այրվածքներ ստացել։ Իսկ ես այսօր ցանկանում էի բաղնիք գնալ...»,- գրել է Աննան։



© NEWS.am STYLE