46-ամյա Քայլի Մինոուգը այլեւս չի համագործակցում Jay Z-ի ընկերության հետ

17:12   26 մարտի, 2015

Հայտնի երգչուհի Քայլի Մինոուգը այլեւս չի համագործակցում Jay Z-ի ընկերության՝ Roc Nation-ի  հետ, հայտնել է Billboard-ը։ 46-ամյա երգչուհին պաշտոնապես հայտարարել է.

«Մենք հիանալի ժամանակ ենք անցկացրել Roc Nation-ի հետ։ Երկու տարի աշխատել նման թիմի հետ, ովքեր զբաղվեցին իմ «Kiss Me Once» ալբոմի ստեղծման ու թողարկման աշխատանքներով։ Մենք միասին հիանալի ժամանակ ենք անցկացրել»,- իր շնորհակալական խոսքը եզրափակել է երգչուհին։

Նշենք, որ երգչուհին այս ապրանքանիշի հետ համագործակցում է դեռեւս 2012թ-ից։ Բացի Մինոուգից, Roc Nation-ի հետ աշխատել են նաեւ Ռիհանան, Սոլանժը,  M.I.A-ն, Շակիրան եւ Թիմբալենդը։



© NEWS.am STYLE