Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հրաժարվել է նկարահանել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասը

18:13   26 մարտի, 2015

Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հրաժարվել է նկարահանել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասը, հայտնել է Hollywood Reporter-ը։ Ռեժիսորը հայտարարել է, որ այլեւս չի ցանկանում աշխատել այս ծրագրում։

Նշենք, որ ռեժիսորը մի քանի անգամ վիճաբանել է ֆիլմի հիմքում ընկած վեպի հեղինակ Է.Լ. Ջեյմսի հետ, ով կտրականապես դեմ է եղել գրքից շեղումներին։

Իսկ ինչ վերաբերում է ֆիլմին, ապա 40 միլիոն բյուջե ունեցած ֆիլմը համաշխարհային վարձույթում աշխատել է մոտ 558 միլիոն դոլար։

«Ցանկանում եմ հաջողություն մաղթել նրան, ով կսկսի զբաղվել այդ գործով, քանի որ վերջինս ստիպված կլինի հետաքրքիր խնդիրներ ու առաջադրանքներ կատարել»,-ասել է Սեմ Թեյլոր-Ջոնսոնը։

Ի դեպ, լուրեր են պտտվում, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասի ռեժիսորի դերում հանդես կգա հենց ինքը՝ գրքի հեղինակ .Լ. Ջեյմսը։



© NEWS.am STYLE