Համացանցում հայտնվել է Ռիհանայի նոր սինգլը՝ «Bitch Better Have My Money»

16:06   27 մարտի, 2015

Համացանցում հայտնվել է Ռիհանայի նոր սինգլը՝ «Bitch Better Have My Money», որը ներառվելու է երգչուհու թվով ութերորդ «R8» ալբոմում, որը կթողարկվի 2015թ-ի վերջին։ Սինգլի շապիկին Ռիհանան նկարահանվել է հաստ եւ ընդգծված հոնքերով, իսկ սինգլի անվանումը գրված է Բրայլի գրատիպով։

Նոր ստեղծագործությունը դեռ հասանելի չէ iTunes-ում կամ Google Music-ում։ Սակայն երգչուհու պրոդյուսերները մեզ հնարավորության են տվել լսել երգը Dubsmash հավելվածի միջոցով։

Հիշեցնենք, որ Ռիհանան, Քանիե Ուեսթը եւ Փոլ ՄաքՔարթնին վերջերս ներկայացրել են իրենց նոր «FourFiveSeconds» ստեղծագործությունը։ Ի դեպ, հարցազրույցներից մեկում նա նշել է, որ իր հին երգերը ձանձրացրել են իրեն, եւ երգչուհին ցանկանում է մի այնպիսի ստեղծագործություն ձայնագրել, որը հաճելիորեն կարելի է լսել տասնյակ տարիներ անց։



© NEWS.am STYLE