Արամ Նիկոլյանի «Իմ երազը» հավաքածուն (ֆոտո)

21:55   26 մարտի, 2015

NEWS.am STYLE-ն Արամ Նիկոլյանի «Իմ երազը» հավաքածուին արդեն անդրադարձել է, որի ցուցադրությունը տեղի է ունեցել Սեւանում: Այս անգամ դիզայները ներկայացնում է հավաքածուի նոր ֆոտոշարքը;

 Արամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ֆոտոշարքն ու մակագրել. «Հավաքածուի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը: Նկարները, որոնք պատկերված են զգեստների վրա, արել են հենց երեխաները: Գնելով գարնանային այս հավաքածուից որևէ զգեստ՝ դուք կիրագործեք այդ երեխայի երազը»։

 



© NEWS.am STYLE