Աստղային պատերազմ. թոփլես Բլեք Չայնայի լուսանկարներ vs Քիմ Քարդաշյանի քույր

11:04   27 մարտի, 2015

Աստղային նոր պատերազմ է հասունանում, որի կենտրոնում կրկին Քարդաշյանների ընտանիքն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ 17-ամյա Քայլի Ջեները։ Ըստ տարածված լուրերի՝ աղջիկը հանդիպում է 26-ամյա ռեփեր Թիգայի հետ, ով նախկինում մոդել Բլեք Չայնայի ընկերն էր, ինչպես նաեւ նրա երեխայի հայրը։ Վերջինս օրեր առաջ որոշել է «պատերազմ սկսել» Քայլիի դեմ։ Ամեն ինչ սկսվել է այն հանգամանքից, որ Քայլին իր միկրոբլոգում մի լուսանկար է տեղադրել, որտեղ նա ցուցադրում է իր թանկարժեք ժամացույցը։

Չայնան միանգամից «պատասխան-լուսանկար» է տեղարդել՝ ցուցադրելով նույն ժամացույցը, որը նրա նախկին ընկերոջ նվերն է եղել (փաստորեն, Թիգան իր ընկերուհիներին նույն ժամացույցն է նվիրել)։ Իսկ հետո նա տեղադրել է մեկ ուրիշ լուսանկար, որտեղ մոդելն ու ռեփերը կրում են նույն ժամացույցը։


Մի քանի օր անց Չայնան Instagram-ում կիսամերկ լուսանկարներ, ինչպես նաեւ ծաղրանկարներ է ակտիվորեն տեղադրում։ 

Ավելին, ծաղրանկարներից մեկը մոդելը մեկնաբանել է այսպես.

«Երբ դու գրեթե դիակ ես առաջին ռաունդում, բայց նա քեզանից երկրորդ է խնդրում»։

Քայլիի պատասխանը չի ուշանում.

 «Երբ Աստված ցանկանում է, որ դու մեծանաս, քեզ «անհարմար է» դարձնում ուրիշների համար»։


Թիգան եւ Չայնան՝ անցյալ տարի

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE