Անֆիսա Չեխովան՝ Նատաշա Կորոլյովայի սեքս-սկանդալի մասին

10:13   27 մարտի, 2015

Վերջերս համացանցում հայտնվել են ինտիմ լուսանկարներ եւ հոլովակներ՝ Նատաշա Կորոլյովայի անձնական արխիվից։

Լուսանկարներում եւ հոլովակում 41-ամյա աստղը ձեռնաշարժությամբ է զբաղվում, ինչպես նաեւ ցուցադրում է իր մարմնի ինտիմ հատվածները (քանի որ հոլովակն ու լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի են, մենք չենք ցուցադրի։ Դրանք կարելի է տեսնել Super.ru կայքում)։

Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական ժողովի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ պետք է երգչուհուն զրկել «Վաստակավոր արտիստի կոչումից»։

Իր հերթին Նատաշա Կորոլյովան Instagram-ում մեկնաբանել է այս պոռնոսկանդալը: Երգչուհին վրդովված է ԶԼՄների անհարկի միջամտությունից, ոչնչից չի ամաչում եւ պատրաստվում է դիմել դատարան:

Սկզբում դերասան Նիկիտա Ջիգուրդան էր պաշտպանել երգչուհուն, իսկ այժմ Նատաշային իր աջակցությունն է հայտնել հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան։

«Ես եւ ամուսինս ցանկանում էինք սիրային տեսանյութ նկարահանել եւ աջակցել Տարզանին եւ Կորոլյովային, բայց մարտկոցը անջատվեց։ Ինչու՞ են բոլորը քննադատում երգչուհուն։ Հիանալի է, որ այդքան տարի միասին հետո, նրանք ուժ եւ ցանկություն ունեն ընտանեկան հոլովակ նկարահանելու համար։ Ես սկզբունքորեն չեմ դիտել տեսանյութը, բայց իմանալով տարածված լուրերի մասին՝ շատ ուրախացա, որ նրանք այդքան ամուր ընտանիք են կազմել, քանզի լավ սեքսն ընտանեկան փոխհարաբերություններում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում։ Ինձ մոտ զզվանք են առաջացնում միայն այն մարդիկ, ովքեր գողանում եւ հրապարակում են ուրիշների անձնական նյութերը։ Սա է ամոթ»,- Instagram-ում գրել է Աֆինան։



© NEWS.am STYLE