Ուիթնի Հյուսթոնի մայրը հույս չունի, որ Բոբի Քրիստինան կապաքինվի

13:04   27 մարտի, 2015

Անցյալ շաբաթ տեղեկացրել ենք, ո մինչ Ուիթնի Հյուսթոնի դստեր, ում հունվարի վերջին անգիտակից վիճակում գտել էին իր տան լոգարանում, հարազատները «պատերազմում են», թե ով է մեղավոր 21-ամյա Բոբի Քրիստինայի վիճակի հարցում, աղջկան Էմորի համալսարանական հիվանդանոցից տեղափոխել են վերականգնողական կենտրոն։ Աղջիկը դեռ կոմայի մեջ է։

WBLS-ին տված հարցազրույցի ժամանակ Ուիթնի Հյուսթոնի մայրը՝ Սիսի Հյուսթոնը, հայտարարել է հույսի չունի, որ Բոբի Քրիստինան կապաքինվի։

«Նրա վիճակը չի փոխվում։ Մեծ հույսեր չկան, որ թոռնուհիս կապաքինվի»,-ասել է Սիսի Հյուսթոնը։



© NEWS.am STYLE