PR քայլ. 45-ամյա Ջենիֆեր Լոպեսը չի «լքել» իր սիրեցյալին

14:41   27 մարտի, 2015

Ամբողջ 2014թ-ին Ջեյ Լոն խաբել է իր երկրպագուներին՝ հայտարարելով, որ լքել է իր սիրեցյալին՝ խորեոգրաֆիա Կասպեր Սմարթին։ Եւ մինչ բոլորը փորձում էին պարզել, թե ինչու է երգչուհին հարաբերությունները խզել 27-ամյա հմայիչ երիտասարդի հետ, Լոպեսը գաղտնի հանդիպում է  իր «նախկին» սիրեցյալի հետ։

Առաջին անգամ նրանց միասին տեսել են Քանիե Ուեսթի համերգի ժամանակ, ինչը որոշակի կասկածների տեղիք է տվել։

TMZ-ի փոխանցմամբ պարզվում է, որ զույգը երբեք էլ չի բաժանվել, սա պարզապես PR քայլ էր։ Հավանաբար երգչուհին այս քայլին դիմել է իր նոր «երկրպագու» ֆիլմը գովազդելու համար, քանի որ հենց դրա նկարահանման ժամանակ բոլորը սկսեցին խոսել այս ամենի մասին։



© NEWS.am STYLE