Հղի Նատալյա Պոդոլսկայան առաջին անգամ ցուցադրել է իր կլորիկ փորիկը

17:07   27 մարտի, 2015

Հայտնի երգչուհին Նատալյա Պոդոլսկայան ուրախացրել է իր հազարավոր երկրպագուներին՝ Instagram-ում տեղադրելով մի լուսանկար, որտեղ երեւում է իր կլորիկ փորիկը։

«Ամենագեղեցիկ լուսանկարներով կիսվելու ժամանակն է։ Չեմ կարողանում զսպել ինձ... գոնե մեկ անգամ»,- գրել է երգչուհին։

Լուսանկարում երգչուհին սպիտակ զգեստով, սակայն ավելի գրավում են նրա շողացող աչքերն ու հայացքը։ Դա նկատել են նաեւ երգչուհու երկրպագուները, եւ բոլորը միաձայն գրել են, որ Նատալյան հիանալի տեսք ունի եւ նրան թեթեւ ծննդաբերություն են մաղթել։

Ի դեպ, երգչուհու 46-ամյա ամուսինը՝ Վլադիմիր Պրեսնյակովը հայտարարել է, որ նա անգամ որոշել է, թե ինչպես է անվանակոչելու նորածնին. «Եթե աղջիկ ծնվի, ցանկանում եմ Իյա անվանակոչել, քանի ր այդ անունը ինձ շատ է դուր գալիս,- խոստովանել է կատարողը։



© NEWS.am STYLE