Երկրպագուները մտադիր են գնել One Direction խումբը

16:39   27 մարտի, 2015

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ 22-ամյա Զեյն Մալիկը՝ One Direction-ի անդամներից մեկը, հայտարարել է խմբից հեռանալու մասին։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ խմբի մենեջերները որոշել են լիովին վերահսկողություն սահմանել ծրագրի վրա, որպեսզի տղաները չկարողանան լքել խումբը։

One Direction-ի երկրպագուները, ովքեր իրենց «Դիրեքշոներներ» են անվանում, մի հիանալի ակցիա են սկսել։ Նրանք մտադիր են գնել One Direction խումբը, որպեսզի տղաները ազատ լինեն եւ կարողանան ազատ ստեղծագործել։

Երկրպագուները պատրաստվում են հավաքել 87 միլիոն դոլար։ Այս պահին երկրպագուները հավաքել են ընդամենը1592 դոլար։ Երկրպագուները թվիթթերում #LETSBUYONEDIRECTION հեշթագով սկսել տարածել այս ամենը։

Ի դեպ, Զեյն Մալիկի՝ խմբից հեռանալուց հետո “Spotify”-ում խմբի երգերի ունկնդրումը ավելացել է 769 տոկոսով։

 

Աղբյուրը՝ Apelzin

 



© NEWS.am STYLE