Դմիտրի Մալիկովի դուստրը վիճել է Իգոր Մատվիենկոյի դստեր հետ

17:39   27 մարտի, 2015

Ռուսական շոու-բիզնեսում նոր սկանդալ է հասունանում, սակայն այս անգամ մանկական։

Դմիտրի Մալիկովի դուստր Ստեֆանիա Մալիկովան վիճել է Իգոր Մատվիենկոյի դստեր՝ Պոլինայի հետ։

Բոլորն էլ գիտեն, որ աղջիկները միասին սովորում են նույն դպրոցում եւ մասնակցում նույն թատերական միջոցառումներին եւ ազատ ժամանակն անցկացնում միասն։ Ուստի բոլորի համար շատ զարմանալի էր նրանց վիճաբանության մասին տարածված լուրերը։

Նրանց ընկերները Ask.fm պորտալում մի շարք հարցեր են գրել աղջիկներին՝ «Պոլինայի հետ այլեւս մտերի՞մ չեք», «Շատ եմ ցավում ձեզ համար..», «Դուք մաքուր եւ ջերմ ընկերության օրինակ էիք»։

Այս բոլորին հարցերին եւ մեկնաբանություններին Դմիտրի Մալիկովի 15-ամյա դուստրը պատասխանել է, որ պետք չէ խառնվել ուրիշների կյանքի մեջ, իսկ Պոլինան կատակում է, երբ խոսում են այս թեմայի շուրջ։ Սակայն պարզ է, որ աղջիկներից ոչ մեկը չի պատրաստվում փոխզիջման գնալ, նշել է Starhit-ը։



© NEWS.am STYLE