Բրիթնի Սփիրսին «բռնացրել» են ամուսնական մատանիով

18:08   27 մարտի, 2015

Այսօր 33-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսին «բռնացրել» են մատանիով, որն ասես ամուսնական լիներ։ Daily Mail-ը նշել է որ իր նոր զարդով Սփիրսը երեխաների եւ իր սիրեցյալի հետ գնացել է Հավայան կղզիներ։

Ի դեպ, վերջերս Բրիթնին խոստովանել է, որ ցանկանում է ամուսնանալ իր սիրելիի՝ Չարլի Էմբերսոլայի հետ։

«Ես շատ կցանկանայի նորից ամուսնանալ։ Ես հավատում եմ հեքիաթներին։ Սերը բարդ երեւույթ է։ Հիանալի է, երբ երկու հասուն մարդիկ սիրում են միմյանց։ Ցավոք, տեւական ժամանակ է ես նման զգացմունք չեմ ունեցել»,-հայտարարել է երգչուհին։

Նշենք, որ Բրիթնի Սփիրսի եւ Չարլի Էմբերսոլայի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2014թ-ին։

 

 

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE