Քիմ Քարդաշյանը՝ ELLE Magazine-ի ապրիլյան համարի շապիկին

12:05   28 մարտի, 2015

Երեկ տեղեկացրել ենք, որ 34-ամյա Քիմ Քարդաշյանը հայտնվելու է ELLE Magazine-ի նոր ֆոտոշարքում։ Այս մասին օրեր առաջ Քիմն ակնարկել էր՝ հանդերձասրահում նկարված լուսանկար հրապարակելով։

Սակայն մեկ օր էլ դեռ չի անցել, բայց հայուհու միկրոբլոգում, հետեւաբար նաեւ ամբողջ աշխարհում տարածվել է ամսագրի ապրիլյան համարի շապիկի լուսանկարը, որտեղ Քիմը պլատինե շիկահեր է։

Դե ինչ, սպասեք ամսագրի ապրիլյան համարի թողարկմանը։



© NEWS.am STYLE