Լեդի Գագան դարձավ 29 տարեկան. անճանաչելի Լեդի Գագան

12:11   28 մարտի, 2015

Այսօր՝ մարտի 28-ին, ամենաէպատաժային եւ խենթ երգչուհի Լեդի Գագան տոնում է ծննդյան 29 տարեդարձը։ Այո, էպատաժն ու բուռն զգացմունքները բնորոշ են Խոյերին։ Իհարկե, այսօր համաշխարային պարբերականները անդրադառնալու են այս թեմային՝ ներկայացնելով Լեդի Գագայի կերպարները, հիթերը, նրա խենթությունները, բայց NEWS.am STYLE որոշել է յուրահատուկ ձեւով շնորհավորել երգչուհու ծննդյան տարեդարձը։ Ցանկանում ենք ներկայացնել նրա այն ելույթները, որոնց մասին քչերը գիտեն, բայց շատ հաջողված են։

2009թ-ին Լեդի Գագան հյուրընկալվել էր Ֆրանսիայում մեծ հեղինակություն էր վայելած Taratata շոուին, որի հաղորդավար Նագին (ով նույնպես մեծ համբավ ունի Ֆրանսիայում) առաջակում է երգչուհուն կատարել մի քանի երգեր՝ իր ընտրությամբ:

Մեծ գնահատանքի է արժանի նաեւ նրա կատարումը Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ։

Ներկայացնում ենք երգչուհու ջազ կատարումը Տոկիոյում կայացած համերգից հետո. համերգին ներկա է եղել110 հազար երկրպագու։

Ջազը նրա տարերք է։

Գրողը տանի, գուշակեք, թե ով է։

Եվ վերջում՝

Ակնկալու՞մ էիք տեսնել այսպիսի Լեդի Գագա։



© NEWS.am STYLE